Հուլիսի 1-ին Երևանում կայանալու է «Կամուրջ Արաքսի վրա» ցուցահանդեսի բացումը
Հունիս 28, 2023 14:13 Asia/Tehran
Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի և Իրանի Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 1-12-ը Երևանում կայանալու է «Կամուրջ Արաքսի վրա» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսների և ուսանողների , ինչպես նաև անկախ արվեստագետների աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացումը կայանալու է հուլիսի 1-ին ժամը 18-ին, Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագտիական կենտրոնի մասնաշենքում:
Աշխատանքի ժամերը լինելու են 11-18-ը:
Հասցե՝Աբովյան փող.13
Պիտակ