Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i202198-Ադրբեջանի_ԱԳՆ_ն_պատասխանել_է_Փաշինյանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում այսօրվա հայտարարություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2023 14:18 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում այսօրվա հայտարարություններին։

«Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները, թե իբր Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, վարում է «էթնիկ զտումների» քաղաքականություն հայազգի բնակիչների նկատմամբ և տարածաշրջանը «շրջափակման մեջ» պահում» ,- հայտարարել է Բաքուն։

Բաքուն նաև նշել է, որ հայկական կողմը «խանգարում է» Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

«Այն փաստը, որ հունիսի 27-ին ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայկական զինված ուժերի սադրանքի արդյունքում, որոնք, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը, դեռևս ամբողջությամբ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքից, ոչ միայն միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, այլև փորձ է խանգարել ԱՄՆ-ում ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին»,- ասված է հայտարարության մեջ։

tert.am