Հայկական ու իրանական կողմերը քննարկել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i202202-Հայկական_ու_իրանական_կողմերը_քննարկել_են_պղնձի_վերամշակման_ոլորտում_համագործակցության_հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 29-ին ընդունել է իրանական «Ալվանդ Մայնինգ և Միներալ Ինդաստրիզ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2023 14:42 Asia/Tehran
  • Հայկական ու իրանական կողմերը քննարկել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 29-ին ընդունել է իրանական «Ալվանդ Մայնինգ և Միներալ Ինդաստրիզ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Կարևորելով այս ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։