Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Երևանն ու Բաքուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i202222-Հայտնի_է_որ_հարցերի_շուրջ_դեռ_համաձայնության_չեն_եկել_Երևանն_ու_Բաքուն
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2023 08:33 Asia/Tehran
  • Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Երևանն ու Բաքուն

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։

«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք», - հայտնել էին ԱԳՆ-ից։

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը և ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրատվամիջոցներին հայտնել են, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա։

«Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակը։