Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202262-Հայաստանը_կհյուրընկալի_ԵԱՀԿ_ԽՎ_աշնանային_նստաշրջանը
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2023 10:15 Asia/Tehran
  • Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:


Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում:

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է.

«Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, եւ այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկխոսությունն ավելի են կարեւորվում: Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ եւ մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետեւանքների մասին»:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները: