Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i202310-Արցախի_ՄԻՊ_ը_հրապարակել_է_ադրբեջանական_պնդումների_կեղծ_լինելն_ապացուցող_փաստաթղթեր
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր է հրապարակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2023 06:23 Asia/Tehran
  • Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր է հրապարակել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակած փաստաթղթերին կից՝ Գեղամ Ստեփանյանը գրել է.

«2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ։

Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդեն իսկ խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։

Ադրբեջանի այս պնդումը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, որն ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, հրապարակում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված փաստերը։

Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 2003 թվականի դեկտեմբերի 16-ին (Նկար 1` Սամվել Թորոսյանի ծննդյան վկայականը)։

https://armenpress.am/arm/news/1114544.html