Արդյոք Բաքուն ու Երևանը կկնքե՞ն խաղաղության համաձայնագիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i202368-Արդյոք_Բաքուն_ու_Երևանը_կկնքե_ն_խաղաղության_համաձայնագիր
Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, նշելով, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված կայուն խաղաղության հաստատումը, հավելել է. «Չնայած այս տարիների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բազմաթիվ հանդիպումներին, այս հարցը մնում է չլուծված, և լուրջ արդյունք չի գրանցվել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2023 06:21 Asia/Tehran
  • Արդյոք Բաքուն ու Երևանը կկնքե՞ն խաղաղության համաձայնագիր

Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, նշելով, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված կայուն խաղաղության հաստատումը, հավելել է. «Չնայած այս տարիների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բազմաթիվ հանդիպումներին, այս հարցը մնում է չլուծված, և լուրջ արդյունք չի գրանցվել»։

Անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո խաղաղության համաձայնագրի վերաբերյալ կողմերի պահանջներին, Սաղայանն ասել է. «Համաձայնագիրը պաշտոնական բնույթ է ստանում, երբ ավարտվում են իրավական ընթացակարգերը: Մինչ այժմ կայացած երեք հանդիպումներում արդյունք չի գրանցվել»:  
Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության  և սահմանային լարվածության մասին, Սաղայանը նշել է. «Բանակցություններն արտաքուստ դրական ընթացք ունեն, բայց գործնականում արդյունավետ չեն, և մենք սահմանին շարունակում ենք տեսենլ ռազմական տեղաշարժեր»:
Նա նշել է. «Տարածաշրջանի երկրները, ներառյալ՝ Իրանը, հայտարարել են իրենց դիրքորոշումը: Իսկ ԻԻՀ ԱԳՆ խոսնակը վերջերս հայտարարել է, որ Իրանը ողջունում է ցանկացած կայուն խաղաղություն, որն ուղղված է տարածաշրջանի անվտանգության պահպանմանը»: 
Սաղայանը նշել է, որ խաղաղության պայմանագիրը պաշտոնական բնույթ կստանա, երբ  տորագրվի Բաքվի կամ Երևանի իշխանությունների կողմից։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության կապակցությամբ  Իրանի դիրքորոշմանը, Սաղայանն ասել է. «Իրանն իր պաշտոնական դիրքորոշումն արտահայտել է ամենաբարձր, այսինքն՝ Գերագույն առաջնորդի մակարդակով, Թեհրանում Էրդողանի ու Փաշինյանի հետ կայացած հանդիպումներում: Օրերս, Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը»: 
Սաղայանը հավելել է. «Օրեր առաջ Էրդողանը հայտարարեց, որ  նոր միջանցքի ստեղծմանը դեմ է միայն Իրանը: Այս բողոքն անտեղի է, քանի որ հարցի կապակցությամբ կարծիք է հայտնել ԻԻՀ առաջնորդը: Երբ խոսքը վերաբերվում է ազգային շահերին, Իրանը որևէ այլ երկրի հետ չի համեմատվում: Ուստի քաղաքական գործիչների կողմից այս հարցի բարձրացումն իմաստ չունի»: