Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Իրանի մշտական ​​աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202412-Հայաստանի_նախագահը_բարձր_է_գնահատել_Իրանի_մշտական_աջակցությունը
ՀՀ նախագահը Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի մշտական ​​աջակցությունը Հայաստանի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2023 14:36 Asia/Tehran
  • Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Իրանի մշտական ​​աջակցությունը

ՀՀ նախագահը Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի մշտական ​​աջակցությունը Հայաստանի նկատմամբ:

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Խոսքն ուղղելով դեսպանին Խաչատուրյանն ասել է.«Հայաստանի նորանկախ պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում Իրանի իսլամական հանրապետությունը եղել է Հայաստանի կողքին և այդ ընթացքում վայելել ենք ԻԻՀ աջակցությունը»:

Հանդիպմանը Խաչատուրյանը բարձր է գնահատել դեսպանի պաշտոնում Աբբաս Բադախշան Զոհուրիի ջանքերը:

Անդրադառնալով վերջին տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններին, դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրի պաշտոնատարների ջանքերի շրջանակում կընդլայնվեն երկկողմ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, ենթակառուցվածքների զարգացման, հատկապես Հայաստանում Հյուսիս-Հարավ ճանապարհի լրացման, գիտության և տեխնիկայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև  համատեղ ծրագրերի իրականացման համար առկա կարողությունների օգտագործման հետ կապված հարցեր: