ՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i202590-ՀՀ_վարչապետը_աշխատանքային_այցով_ժամանել_է_Վրաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2023 12:50 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Բաթումի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: 

Հուլիսի 7-ին նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:

https://armenpress.am/arm/news/1114916.html