Հուլիս 08, 2023 15:15 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը

Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը:

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում  հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին Միրզոյանը հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով»,- գրել է Միրզոյանը։

armenpress.am

Պիտակ