Բաքու-Անկարա համագործակցությունը՝ Կովկասյան տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք
https://parstoday.ir/hy/news/armenia-i204126-Բաքու_Անկարա_համագործակցությունը_Կովկասյան_տարածաշրջանի_անվտանգության_դեմ_ուղղված_սպառնալիք
Անցյալ շաբաթ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այցելել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա,որտեղ կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի համատեղ մամուլի ասուլիսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2023 06:30 Asia/Tehran
  • Բաքու-Անկարա համագործակցությունը՝ Կովկասյան տարածաշրջանի անվտանգության  դեմ ուղղված սպառնալիք

Անցյալ շաբաթ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այցելել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա,որտեղ կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի համատեղ մամուլի ասուլիսը։

 Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ կարևորել է Հայաստանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա ասել է,որ տարածաշրջանային խաղաղության ու կայունության տանող ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու միջով։ Դրա համար էլ Զանգեզուրի միջանցքի(ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի) բացումը կենսական նշանակություն ունի։ Նա  այդ միջանցքի կառուցումն անվանել է նոր դարաշրջանի  հատուկ իրադարձություն։
Հաշվի առնելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, ինչպես նաև վերջին մի քանի շաբաթների ընթացքում տիրող իրավիճակը կապված  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ամբողջական պաշարման և  այս տարածաշրջանում բնակվող 120 հազար հայ քաղաքացիների նկատմամբ Բաքվի ռեժիմի կողմից իրականացվող նոր ցեղասպանությունը,որի հետևանքով ավելի է սրվել  Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը,  Ֆիդանի արտահայտությունները կարող են դիտել, որպես Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության նոր կարգադրություն Ալիևի ռեժիմի և Հարավային Կովկասի տարածաշրջանում հետագա զարգացումների համար։
Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Էրդողանի Բաքու կատարած այցից և ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ստեղծման կապակցությամբ նրա շեշտադրումից հետո, չնայած ձեռքբերված պայմանավորվածություններին, ականատես եղանք Բաքվի ագրեսիվ գործողություններին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային որոշ տարածքների նկատմամբ։
Ինչպես ,որ սպասվում էր, Էրդողանի վերընտրվելը Թուրքիայի նախագահի պաշտոնում ավելի ծայրահեղ դարձրեց նրա պատեհապաշտական քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, և օրերս այդ երկրի  ԱԳ նախարարի խոսքերը հաստատում են Թուրքիայի ավելի ագրեսիվ մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանում։
Սակայն այն կետը, որը կարող է լուրջ մարտահրավերի վերածել Թուրքիայի այս ֆաշիստական և ազգայնական մոտեցումը Հարավային Կովկասի տարածաշրջանում, Իսլամական Հանրապետության դիրքորոշումն ու տրամաբանական քաղաքականությունն է երկրի հյուսիսարևմտյան սահմանների ցանկացած փոփոխության նկատմամբ, ինչը թուրքական աշխարհ ստեղծելու  Էրդողանի ազգայնական քաղաքականության ճիշտ հակառակ կողմն է։
Բաքվից վերադառնալուց հետո, հրավիրված մամուլի ասուլիսում Էրդողանը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք ստեղծելու ճանապարհի միակ խնդիրն Իրանը համարեց և այդ պատճառով իր զայրույթն արտահայտեց Իրանի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք  թույլ չեն տալիս Էրդողանի ազգայնական նկրտումների ու ծրագրերի հիմամբ կառուցել այդ միջանցքը։ 
Բայց այն կետը, որը չափազանց կարևոր է, և դրան պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Իրանի քաղաքական և անվտանգության պաշտոնյաները, այն է, որ Թուրքիան գիտի, որ իր տարածքային նկրտումներին հասնելու համար պետք է ամեն կերպ Իրանին հեռացնել իր ճանապարհից։ Մյուս կողմից, Էրդողանը գիտակցում է այն փաստը, որ հեղափոխության առաջնորդի այն դիրքորոշմամբ,որի համաձայն Իրանը թույլ չի տա երկրի հյուսիս-արևմտյան սահմանին ցանկացած փոփոխություն տեղի ունենա,  երկու երկրների միջեւ այս հարցի քաղաքական լուծման հնարավորություն չի կարող լինել։
Հարկ է նշել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կրկին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը (Զանգեզուրի միջանցք) պետք է ամեն կերպ կառուցվի։ Սա ցույց է տալիս, որ  Թուրքիայի կառավարությունը, համագործակցելով Բաքվի և Սիոնիստական ռեժիմի հետ, վճռական է՝  դադարեցնելու Իրանի  հասանելիությունը Եվրոպայի հետ տարանցիկ և հաղորդակցական ուղիներին, և դրան զուգահեռ Իրանի սահմանների մոտ և երկրի ներսում ստեղծել անվտանգության մարտահրավերներ իր ազգայնական նպատակների իրականացման համար։