Սանոսյանը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ–չինական համատեղ ձեռնարկություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i204226-Սանոսյանը_Չինաստանում_այցելել_է_Շանսի_Նաիրիտ_հայ_չինական_համատեղ_ձեռնարկություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկություն։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2023 16:05 Asia/Tehran
  • Սանոսյանը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ–չինական համատեղ ձեռնարկություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկություն։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ-ը:

Նշվում է, որ Սանոսյանին ուղեկցել է Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասյանը։

«Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ձեռնարկության պայմաններին, արտադրության պրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայկական պատվիրակությանն են ներկայացվել ձեռնարկության առաջիկա զարգացման հեռանկարները։

Հիշեցնենք` Գնել Սանոսյանը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը գործուղվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դատոն)` «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին մասնակցելու նպատակով:

Հավելենք, որ հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը 40 % է:

armeniasputnik.am