Ռուս զինվորականները վարժանքներ են անցկացրել Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i204332-Ռուս_զինվորականները_վարժանքներ_են_անցկացրել_Հայաստանում
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմը բարձրլեռնային զորավարժարանում ուսումնավարժական պարապմունքի շրջանակում կատարել է ցամաքում իրավիճակի հետախուզման և մշտադիտարկման առաջադրանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2023 07:44 Asia/Tehran
  • Ռուս զինվորականները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմը բարձրլեռնային զորավարժարանում ուսումնավարժական պարապմունքի շրջանակում կատարել է ցամաքում իրավիճակի հետախուզման և մշտադիտարկման առաջադրանքները։

Վարժանքի ընթացքում մասնագետները հատուկ տեխնիկայի միջոցով հետախուզել են տարածքը՝ պոտենցիալ վտանգավոր թունավոր նյութեր հայտնաբերելու նպատակով, վերցրել են հողի նմուշներ և վերլուծել դրանք։

Տեղայնացվել են տարածքի պայմանականորեն աղտոտված հատվածները, Հարավային ռազմական օկրուգի զինծառայողներն իրականացրել են զինտեխնիկայի գազազերծում, վարակազերծում և վնասազերծում և առաջին բուժօգնություն ցուցաբերել պայմանական տուժածներին։

Հաջորդ ուսումնական պարապմունքին զինծառայողները կկատարեն Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ստորաբաժանումները պայմանական թշնամու տեսողական դիտումից քողարկելու առաջադրանքներ։

tert.am