Միշուստինն օգոստոսի 24-25-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i204944-Միշուստինն_օգոստոսի_24_25_ն_աշխատանքային_այցով_կլինի_Հայաստանում
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2023 14:06 Asia/Tehran
  • Միշուստինն օգոստոսի 24-25-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միջնաժամկետ և երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն ունեցող ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

Ըստ հաղորդագրության՝ միջոցառումը տեղի է ունենալու ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության հովանու ներքո։

Միջոցառումը կանցկացվի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։ Այս տարի միության երկրների վարչապետները հանդիպել են նաև փետրվարին Ղազախստանում:

armenpress.am