Ռուսաստանի արձագանքը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը. Մոսկվան կշարունակի իր առաքելությունը Ղարաբաղում
Կրեմլի խոսնակը այսօր (երեքշաբթի) լրագրողների հավաքում անդրադառնալով Ռուսաստանի ներկայությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ասել է.-«Մոսկվան կշարունակի իր առաքելությունը Ղարաբաղում»։
ԻՍՆԱ լրատվական գործակալությունը հղում անելով Սպուտնիկ լրատվական գործակալությանը հաղորդել է, որ Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին ասել է,«Մոսկվան գնահատում է կառուցողական հարաբերությունները Երևանի հետ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին հայտարարության հետ համաձայնել չի կարելի»:
Փաշինյանը վերջերս իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները՝ և որ Ռուսաստանը հեռանում է այս տարածաշրջանից։
Պեսկովն այդ մասին ասել է,-«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, մենք գնահատում ենք աշխատանքային եւ միանգամայն կառուցողական հարաբերությունները նրա եւ նախագահ Պուտինի միջեւ եւ հույս ունենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն մնալ երկու երկրների սերտ փոխգործակցության գրավականը։ Բայց վարչապետի այս հայտարարության հետ մենք չենք կարող համաձայնել։ Ռուսաստանը այդ տարածաշրջանի բացարձակ անքակտելի մասն է, ուստի ոչ մի տեղ գնալ չի կարող։ Ռուսաստանը Հայաստանից հեռանալ չի կարող»:
Ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանը դեռևս Ղարաբաղում խաղաղության երաշխավորի դեր ունի և չի պատրաստվում ավարտել իր առաքելությունը։
Պեսկովը հավելել է . - «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում, որոնց մեծ մասը ՌԴ հայրենասեր քաղաքացիներ են եւ արժանի ավանդ են ներդնում երկրի զարգացման գործում»: