Հայաստանը հայտարարություններին զուգահեռ զինվում է. Ալեն Սիմոնյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i205608-Հայաստանը_հայտարարություններին_զուգահեռ_զինվում_է._Ալեն_Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի Շենգավիթ համայնքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը ճնաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 07:20 Asia/Tehran
  • Հայաստանը հայտարարություններին զուգահեռ զինվում է. Ալեն Սիմոնյան

Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի Շենգավիթ համայնքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը ճնաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:

Դիտարկմանը, որ 2021 թվականին ՔՊ-ն ընտրողներին իր ծրագրում խոստանում էր գրավյալ տաևրածքների դեօկուպացիա եւ Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի բարձրաձայնում, ինչու են հիմա նշաձողն իջեցրել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Որովհետեւ տեղի են ունենում բանակցություններ: Տեսեք, վարչապետը հաճախ ասում է նրա մասին, որ Ադրբեջանի կողմից եւս պետք է  հնչեն այն հայտարարությունները, որոնք դեէսկալացիա կանեն եւ ավելի կմոտեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրումը: Հայաստանն իր կողմից անում է այդ հայտարարությունները, միաժամանակ զինվում է եւ պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել: Երբ վարչապետն ասում ՝ 29800 քկմ, դա ինքը չի ասում միայն արտքին աշխարհի ու մեր ժողովրդի համար, նա դա ասում է նաեւ իր համար, դրվում է կարմիր գիծ»: