Կրեմլի մտահոգությունը Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205622-Կրեմլի_մտահոգությունը_Հայաստանի_և_ԱՄՆ_ի_համատեղ_զորավարժության_կապակցությամբ
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի (այսօր) ասել է. «Իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում, հատկապես՝ ներկա իրավիճակում։ Ուստի մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և իրավիճակը կդիտարկենք»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 13:48 Asia/Tehran
  • Կրեմլի մտահոգությունը Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժության կապակցությամբ

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի (այսօր) ասել է. «Իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում, հատկապես՝ ներկա իրավիճակում։ Ուստի մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և իրավիճակը կդիտարկենք»։

Այս արձագանքի մասին Reuters-ը հաղորդում է. «Չնայած այս զորավարժությունների փոքր մասշտաբին, Կրեմլն ասել է, որ ուշադիր հետևելու է այս զորավարժություններին»:

Կովկասյան այս երկրում Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ վերջին հայտարարությունների նկատմամբ արձագանքները դեռևս շարունակվում են:

Փաշինյանը վերջերս իտալական պարբերականի հետ հարցազրույցում պնդել էր, որ Ռուսաստանը հեռանում է «Հարավային Կովկասից»։ Հայաստանի վարչապետը նաև ռազմավարական սխալ էր անվանել անվտանգության կախվածությունը մեկ երկրից։

Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի արձագանքը, ով Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մերժեց Հայաստանի վարչապետի խոսքերը։

Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է. «Մենք չենք կարող ընդունել Հայաստանի վարչապետի այս խոսքերը։ Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի հեռու գնալ չի կարող։ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը»:

Հայաստանի մայրաքաղաք Երևանից լրատվական աղբյուրները հայտնել են, որ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում տեղի կունենա Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություն։

 Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Արծիվ գործընկեր-2023» խորագրով զորավարժությունների նպատակն է հայկական ուժերին վերապատրաստել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։

Ամերիկյան բանակի խոսնակներից մեկը հայտարարել է, որ այս զորավարժությանը կմասնակցեն այս երկրի 85 և հայ 175 զինվորականներ։