Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է. Ադրբեջանը զորքեր է կուտակում. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i205666-Ռազմաքաղաքական_իրավիճակը_մեր_տարածաշրջանում_էականորեն_սրվել_է._Ադրբեջանը_զորքեր_է_կուտակում._Փաշինյան
Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2023 07:56 Asia/Tehran
  • Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է. Ադրբեջանը զորքեր է կուտակում. Փաշինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Ադրբեջանական մամուլում եւ քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է: Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ Սոթքի հատվածում, որի հետեւանքով զոհվեցին ՊՆ 3 զինծառայողներ: Այդ սադրանքին նախորդել ու հաջորդել են  ՀՀ ԶՈՒ կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումն Ադրբեջանի կողմից»,-ասաց վարչապետը:

news.am