«Փաշինյանի» զգուշացումը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վատթարացման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i205674-Փաշինյանի_զգուշացումը_տարածաշրջանում_ռազմաքաղաքական_իրավիճակի_վատթարացման_մասին
Հայաստանի վարչապետը զգուշացրել է հարավկովկասյան տարածաշրջանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2023 11:47 Asia/Tehran
  • «Փաշինյանի» զգուշացումը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վատթարացման մասին

Հայաստանի վարչապետը զգուշացրել է հարավկովկասյան տարածաշրջանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին։

2020 թվականին ղարաբաղյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի  միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, երկու երկրները Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրեցին, և այս  տարածաշրջանի որոշ հատվածներ հանձնվեցին  Ադրբեջանին: Չնայած հրադադարի համաձայնագրի ստորագրմանը, երկու երկրների հարաբերություններում  լարվածություն է տիրում և կողմերը բազմիցս միմյանց մեղադրել են  հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, այսօր կայացած   կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,-«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է»:

ՀՀ վարչապետն ասել է.-««Պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի  շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Ադրբեջանական մամուլում եւ քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը»:

Փաշինյանն ընդգծել է,-«Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»:

Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև ասել  է,-«Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին, և իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի  ճգնաժամը վերացնելու համար»։ 

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի Հանրապետւթյունն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը», հավելել է ՀՀ վարչապետը։