ՆԱՏՕ_ ի պաշտոնյան նշել է, որ դաշինքը մտադիր չէ ընդունել Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i205954-ՆԱՏՕ_ի_պաշտոնյան_նշել_է_որ_դաշինքը_մտադիր_չէ_ընդունել_Հայաստանին
ՆԱՏՕ_ ի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ դաշինքը չի քննարկում Հայաստանի անդամակցության հարցը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Սեպտեմբեր 13, 2023 07:33 Asia/Tehran
  • ՆԱՏՕ_ ի պաշտոնյան նշել է, որ դաշինքը մտադիր չէ ընդունել Հայաստանին

ՆԱՏՕ_ ի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ դաշինքը չի քննարկում Հայաստանի անդամակցության հարցը։

"Իզվեստիա" թերթը, հղում անելով Բրյուսելում իր աղբյուրին, գրում է, որ դաշինքի ընդլայնման քաղաքականության մեջ Հայաստանի անդամակցության հարցը չի քննարկվել։
ՆԱՏՕ_ի տեղյակ աղբյուրն անդրադառնալով Հայաստանի անդամակցության վերաբերյալ դաշինքի Եվրոպայի զարգացման կոմիտեի ղեկավարի հայտարարությանը, թերթին ասել է."Պարոն Ֆլինգերը ՆԱՏՕ_ի հետ պաշտոնական առընչություն  չունի։ Նա դաշինքի աշխատակիցը չէ և նրա կարծիքը միայն իրենն է ու չի արտացոլում ՆԱՏՕ_ի դիրքորոշումը"։
Նա նշել է, որ հակառակ իր անվան, այս կոմիտեն ՆԱՏՕ_ի կոմիտեն չէ։
Պաշտոնյան նշել է, որ դաշինքի գործընկերները պետք է իրենք որոշեն համագործակցության մակարդակը, իսկ Հայաստանը ՆԱՏՕ_ին միանալու դիմում չի ներկայացրել։
Սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ_ի Եվրոպայի զարգացման կոմիտեի ղեկավար  Գունտեր Ֆլինգերը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է միանա դաշինքին։
Միևնույն ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ իր երկիրը տարբեր շրջանակներում համագործակցում է ՆԱՏՕ_ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։