Հայաստանը ողջամիտ ժամկետում Ադրբեջանին կներկայացնի իր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206020-Հայաստանը_ողջամիտ_ժամկետում_Ադրբեջանին_կներկայացնի_իր_մեկնաբանությունները_խաղաղության_պայմանագրի_տեքստի_վերաբերյալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ողջամիտ ժամկետներում Ադրբեջանին կներկայացնի իր նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2023 08:22 Asia/Tehran
  • Հայաստանը ողջամիտ ժամկետում Ադրբեջանին կներկայացնի իր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ողջամիտ ժամկետներում Ադրբեջանին կներկայացնի իր նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։

Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ։

«Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ խաղաղությունը Հարավային Կովկասում  այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է այս տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար։

«Եվ այսօր այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- եզրափակեց Փաշինյանը։