Ադրբեջանը զգուշացրել է Հայաստանին՝ սահմանին զինուժի կուտակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206054-Ադրբեջանը_զգուշացրել_է_Հայաստանին_սահմանին_զինուժի_կուտակման_կապակցությամբ
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանին՝ սահմանին զինուժի կուտակման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2023 06:47 Asia/Tehran
  • Ադրբեջանը  զգուշացրել է Հայաստանին՝ սահմանին զինուժի կուտակման կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանին՝ սահմանին զինուժի կուտակման կապակցությամբ:

Նախարարությունը  «լուրջ սպառնալիք» է որակել տարածաշրջանում իր ուժերի տեղակայումը թաքցնելու Հայաստանի ջանքերը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ  Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանի կողմից  իր զինուժի կուտակումները թաքցնելը և ուշադրությունը շեղելն այն սադրանքներից, որոնց Երևանը կարող է դիմել ցանկացած պահի, սպառնալիքի լուրջ աղբյուր է։

Նա հավելել է. «Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հիմնական պայմանը Հայաստանի հրաժարվելն է Ադրբեջանի  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններից, հայկական զինված ուժերի դուրսբերումն Ադրբեջանի  տարածքից և չարամիտ քաղաքականության դադարեցումը»:

Ավելի վաղ Երևանը Բաքվին խնդրել էր քայլեր անել Հայաստանի և Ադրբեջանի սահմանից զորքերի արդարացի դուրսբերման ուղղությամբ՝ հիմնվելով Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1975թ. որոշման վրա:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը զինված ուժեր և ծանր տեխնիկա է կուտակում  Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային և հակամարտոության գծի երկայնքով։