Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206694-Հակարիի_կամուրջը_հատել_է_ԼՂ_ից_բռնի_տեղահանված_50_հազար_243_անձ
Հակարիի կամուրջը ժամը 15:00-ի դրությամբ հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 հայ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 14:08 Asia/Tehran
  • Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ

Հակարիի կամուրջը ժամը 15:00-ի դրությամբ հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 հայ:

Այս մասին հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան՝ հավելելով, որ պետությունը հոգացել է  5700 անձի կեցության խնդիրները:

«Մյուս մեր հայրենակիցները հրաժարվել են առաջնային օգնությունից և մեկնել են իրենց կեցության վայրեր: Հաջորդիվ արդեն հաշվառման և կարիքների գնահատման գործընթացից հետո շարունակական ծրագրեր կյանքի կկոչվեն»,- հավելեց Բաղդասարյանը՝ կարևորելով հաշվառման և կարիքների գործընթացը պետության կողմից հետագայում հումանիտար ծրագրերի իրականացման համար:

Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով 114  Թեժ գծին ստացվել է 6900 զանգ, իրականացվել է նաև  4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատումը:

armenpress.am