Մեկնաբանություն- Արդյո՞ք Բաքուն Ղարաբաղում հասավ իր բոլոր հիմնական նպատակներին
Ղարաբաղի տարածաշրջանից հազարավոր հայ ընտանիքների բռնագաղթը և Հայաստան տեղափոխվելը վերջին օրերի կարևորագույն իրադարձություններից է։ Այս օրերին, երբ ցուրտը, անապահովությունն ու ապագա ճակատագրի նկատմամբ անորոշությունը ծանր դրության մեջ են դրել այս տարածաշրջանի բնակիչներին, նրանցից շատերը Ղարաբաղից գաղթում են դեպի Հայաստան:
Հարավային Կովկասում վերջին երեք տարիների իրադարձությունները ցույց են տալիս,որ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում մեծ պատերազմի նպատակներն ավարտին հասցնելու համար,Ադրբեջանի Հանրապետության նախորդ սցենարի կատարելագործման մի մասն էր։ Պատերազմ, որում անկասկած առանց Թուրքիայի աջակցության և այդ երկրի օդային հսկողության և անօդաչու թռչող սարքերի օգտագործման, Ալիևի համար անհնար էր հաղթել:
Այժմ հարց է ծագում, թե ադրբեջանական բանակի բոլոր հիմնական նպատակները Ղարաբաղի հարցում իրականացվե՞լ են:
Ի պատասխան՝ պետք է ասել,որ անկասկած, այս պատերազմում հաղթանակը և Ղարաբաղի ազատագրումը կարևոր է Բաքվի համար, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ առաջիկա ամիսներին ռազմավարական նպատակը այն է, որ Հայաստանը ճնշումների հետևանքով հանձնվի, և Զանգեզուրի միջանցքի հարցում զիջումների գնա:
Նախիջևանի մի հատվածը Ադրբեջանին միացնելու համար, Զանգեզուր կոչվող միջանցքի կառուցումը այն նպատակներից է, որի իրականացման հնարավորության առումով բախվում է բազմաթիվ մարտահրավերների: Առաջին և ամենակարևոր մարտահրավերն այն է,որ միջանցքի կամ անցուղու ստեղծման վերաբերյալ Բաքվի և Երևանի մեկնաբանություններում բովանդակության առումով կա էական տարբերություն:
Նախկին պայմանավորվածությունների հիման վրա, ենթադրվում էր, որ Հայաստանի և Ռուսաստանի վերահսկողությամբ Նախիջևանից դեպի Ադրբեջան ցամաքային երթևեկությունը ապահովելու համար պետք է կառուցվի ճանապարհ, իսկ հաջորդ փուլում, հնարավոր կլինի օգտվել հին երկաթուղուց և երկաթուղային տարանցման խնդիր չի լինի։ Բայց Բաքվի մեկնաբանությունը հիմնված է այն փաստի վրա, որ ամբողջ ճանապարհը, որով անցնելու է միջանցքը լինի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Ինչին խստորեն դեմ է Հայաստանը:
Եվս մեկ կարևորագույն մարտահրավերներից մեկը, որը խոչընդոտում է Ադրբեջանի Հանրապետության նպատակների իրականացման ճանապարհը, դա այն է, որ Հայաստանի իշխանությունը Նախկինում համաձայնել էր կոմունիկացիաների բացմանը՝ պայմանով, որ Ադրբեջանը նույնպես խնդիրներ չի հարուցի Լաչինի միջանցքում հայերի երթևեկության հարցում։ Բայց Ադրբեջանը վերջին ամիսներին այնպիսի իրավիճակ ստեղծեց Լաչինում և հայաբնակ վայրերում, որ նույնիսկ հնարավոր չէր սննդամթերքով ու դեղորայքով ապահովել շրջանի բնակչությանը։Իսկ այնուհետև հարձակումների նոր ալիք սկսվեց այն տարածքների բնակչության դեմ,որոնք անցել էին Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, իսկ այժմ փաստորեն պարտադրելու ոչ մի պայման չի մնացել,որի դիմաց Հայաստանն ստիպված լինի Ադրբեջանին, ապա Թուրքիային ճանապարհ բացելու հնարավորություն տալ:
Մի կողմից՝ Թեհրանի իշխանությունների հատուկ շեշտադրումը Ղարաբաղի տարածքները Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը պատկանելու կապակցությամբ, և միևնույն ժամանակ մատնանշելով հայերի իրավունքներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, ցույց են տալիս Իրանի Իսլամական Հանրապետության թափանցիկ և մարդասիրական դիրքորոշումը զարգացումների նկատմամբ։Այս երկու կարևոր հարցերից բացի, Թեհրանը նաև ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել տարածաշրջանին պարտադրվող որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն:
Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հստակ դիրքորոշումները եւս մեկ անգամ ապացուցեցից այն փաստը, որ ոչ մի ուժ չի կարող հապճեպ քաղաքականության դիմելով Իրանին կանգնեցնել կատարված գործողության առջև: Իրանն առաջնորդվում է մարդու իրավունքների վեհ մոտեցմամբ և բարիդրացիական սկզբունքով: Իրանը չի անտեսում ոչ հայերի իրավունքները, ոչ Ադրբեջանի Հանրապետության պատմական ինքնիշխանությունը, ոչ էլ երկրների ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։