Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը
Հոկտեմբեր 05, 2023 18:19 Asia/Tehran
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կարճատև զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Ուկրաինայի նախագահը։
«Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։ Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
armenpress.am
Պիտակ