Հայաստանը 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովի․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i207408-Հայաստանը_2023_թվականին_առնվազն_7_տոկոս_տնտեսական_աճ_կապահովի_Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել և ապահովել բարձր տնտեսական աճ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2023 09:38 Asia/Tehran
  • Հայաստանը 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել և ապահովել բարձր տնտեսական աճ։

 Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության նիստի ժամանակ։

«Ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Բոլոր կանխատեսումների համաձայն` 2023 թվականին նույնպես Հայաստանը կունենա բարձր տնտեսական աճ, մենք հիմա վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գնահատականը պահպանողական է և մեծ հավանականությամբ Հայաստանն ավելի բարձր տնտեսական աճ կունենա:

armenpress.am