Ղարաբաղի հարցը՝ Բիշքեկում Պուտին-Ալիև հանդիպման առանցքում
Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բիշքեկում ԱՊՀ նիստի շրջանակներում հանդիպում են անցկացրել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը։
Այսօր (ուրբաթ) Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունենցավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) նիստը։
Անկախ Պետությունների Համագործակցությունը ձևավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այս միության անդամ են Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, Չնայած Բիշքեկում Անկախ Պետությունների Համագործակցության հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը այս հանդիպման շրջանակում երկկողմ հանդիպում ունեցան։
Պուտինի և Ալիևի երկկողմ հանդիպումը կայացել է այն պայմաններում, երբ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու Բիշքեկում կայանալիք ԱՊՀ-ի հանդիպմանը։