Ազատ առևտրի համաձայնագիրը կընդլայնի Իրանի հետ լոգիստիկ կապերը․ ՀՀ փոխվարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i208176-Ազատ_առևտրի_համաձայնագիրը_կընդլայնի_Իրանի_հետ_լոգիստիկ_կապերը_ՀՀ_փոխվարչապետ
Ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի զարգացնել Իրանի հետ տրանսպորտային կապերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 14:37 Asia/Tehran
  • Ազատ առևտրի համաձայնագիրը կընդլայնի Իրանի հետ լոգիստիկ կապերը․ ՀՀ փոխվարչապետ

Ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի զարգացնել Իրանի հետ տրանսպորտային կապերը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս մասին ասել է Բիշքեկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային գործընկերների հետ հարաբերություններին, ապա պետք է նշեմ, որ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագիրը կնպաստի Իրանի հետ ոչ միայն առևտրատնտեսական, այլև լոգիստիկ և տրանսպորտային կապերի ընդլայնմանը»,- ասել է Գրիգորյանը։

Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանն աշխատում է Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրի քաղաքի մաքսակետի արդիականացման նախագծի վրա։

Ավելի վաղ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից  հայտնել էին, որ «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացման գործընթացը կավարտվի 2026 թվականին։