Հոկտեմբեր 29, 2023 18:45 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը մեկնել է Չինաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովին, որը մեկնարկում է այսօր։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Նշենք, որ Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը։ Դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։

Համաժողովի ընթացքում ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի (ՌԿԽ) ղեկավարները երկկողմ հանդիպումներ կունենան այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։

Նշվում է, որ միջոցառման գլխավոր թեման է «Ընդհանուր անվտանգություն, կայուն խաղաղություն»։ Եռօրյա ֆորումի մասնակիցները մտքեր կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ։

 

Պիտակ