Հայաստանն ու Իրանն աշխատուժի փոխանակման մասին հուշագիր կստորագրեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i208370-Հայաստանն_ու_Իրանն_աշխատուժի_փոխանակման_մասին_հուշագիր_կստորագրեն
Իրանն ու Հայաստանն աշխատուժի փոխանակման մասին հուշագիր կստորագրեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2023 12:52 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանն աշխատուժի փոխանակման մասին հուշագիր կստորագրեն

Իրանն ու Հայաստանն աշխատուժի փոխանակման մասին հուշագիր կստորագրեն:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից 31-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում է՝  երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։

Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և  Հայաստանի Հանրապետության կառավարության միջև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ ոլորտային համագործակցությունն ինստիտուցինոնալ հիմքերի վրա ամրապնդելու և կապերն ընդլայնելու համար: Հուշագրի ստորագրումը կդյուրացնի նաև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման գործընթացը, զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կնպաստի ապօրինի միգրացիայի կանխումը։