ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i208702-ԵԱՀԿ_երևանյան_գրասենյակի_աջակցությամբ_ստեղծվել_է_Անվտանգության_ոլորտի_ժողովրդավարական_վերահսկողության_ազգային_հարթակ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2023 16:15 Asia/Tehran
  •  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից ու այլ շահագրգիռ անձինք։

Ստեղծված հարթակի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-Կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը։

tert.am