Հայաստանիը ցանկություն ունի Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով մուտք գործել ասիական շուկաներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i208920-Հայաստանիը_ցանկություն_ունի_Իրանի_Չաբահար_նավահանգստի_միջոցով_մուտք_գործել_ասիական_շուկաներ
Հայաստանը ցանկություն ունի Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով մուտք գործել ասիական շուկաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2023 06:57 Asia/Tehran
  • Հայաստանիը ցանկություն ունի Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով  մուտք գործել ասիական շուկաներ

Հայաստանը ցանկություն ունի Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով մուտք գործել ասիական շուկաներ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի եռակողմ խումբն այս ապրիլին Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկում է ունեցել տնտեսական նախագծերի ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբերյալ:

Իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը  Hindustani Economic Times-ին երեկ տված հարցազրույցում ասել է. «Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ՝ Հնդկաստան և ասիական այլ երկրներ մուտք ունենալու նպատակով»:

The Economic Times-ը գրել է, որ Հայաստանը հույս ունի առաջիկայում կապ հաստատել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի  և Չաբահար նավահանգստի միջև։

Մնացական Սաֆարյանն ասել է, որ կանխատեսումների համաձայն դա տեղի կունենա առաջիկա մեկ տարվա ընթացքում: