Հայաստանիը ցանկություն ունի Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով մուտք գործել ասիական շուկաներ
Հայաստանը ցանկություն ունի Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով մուտք գործել ասիական շուկաներ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի եռակողմ խումբն այս ապրիլին Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկում է ունեցել տնտեսական նախագծերի ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբերյալ:
Իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Hindustani Economic Times-ին երեկ տված հարցազրույցում ասել է. «Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ՝ Հնդկաստան և ասիական այլ երկրներ մուտք ունենալու նպատակով»:
The Economic Times-ը գրել է, որ Հայաստանը հույս ունի առաջիկայում կապ հաստատել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի և Չաբահար նավահանգստի միջև։
Մնացական Սաֆարյանն ասել է, որ կանխատեսումների համաձայն դա տեղի կունենա առաջիկա մեկ տարվա ընթացքում: