Նոյեմբեր 14, 2023 17:16 Asia/Tehran
  • Սուր բանավեճ՝ Բաքվի և Եվրամիության միջև

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «անընդունելի» մեղադրանքներ է որակել Հայաստանին պաշտպանելու վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատարի հայտարարությունները։

ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նոյեմբերի 13-ին զգուշացնելով  Ադրբեջանին ասել է․ -«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը»։

Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում Բորելի հայտարարություններն անվանել է մեղադրանքներ, որոնք միտումնավոր խեղաթյուրում են տարածաշրջանում առկա փաստերը և դրանք համարել է բացարձակապես ոչ ադեկվատ և անընդունելի։

Նախարարությունը Հայաստանին մեղադրել է սադրիչ գործողությունների մեջ և քննադատել Եվրամիությանը՝ Երևանի նկատմամբ անգործության համար։

Բաքուն հայտարարել է. «Եվրամիության ներկայացուցչի մեղադրանքները, որոնք ոչ մի ջանք չեն գործադրել համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, սպառնում են Ադրբեջանի  Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

Այն դեպքում,երբ Թուրքիան  2020-ին Ղարաբաղյան պատերազմի  ժամանակ  և դրանից հետո Ադրբեջանին տրամադրել է ռազմական և սպառազինական աջակցություն,Բաքուն չի հանդուրժում  Հայաստանի համագործակցության ընդլայնումը Եվրամիության և Կանաչ մայրցամաքի որոշ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ։ 

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է. «Հայաստանին զենք տրամադրելու և այդպիսով տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող միլիտարիզմի քաղաքականությանը աջակցելու Եվրամիության ջանքերը խրախուսում են մի քաղաքականություն, որը տարածաշրջանում կհանգեցնի. նոր առճակատումների,և որի համար պատասխանատու կլինի Եվրամիությունը»։ 

Նշենք, որ Ժոզեպ Բորելն  առանց որևէ երկրի անունը նշելու  հայտարարել է, «Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ»։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերին՝ Եվրամիության որպես «միջնորդի» դերին, եվրոպացի այս պաշտոնյան Բաքվին դիմելով ասել  է, որ Եվրամիությունը պահանջում է վերսկսել երկու երկրների միջեւ բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահի ձեռնարկած քայլերի շրջանակներում։

Ադրբեջանի Հանրապետությունը, որը 44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ վայելում էր Թուրքիայի լիակատար աջակցությունը, գրավեց այս շրջանի որոշ հատվածներ։ Թուրք զինվորականները սեպտեմբերի 19-ի և 20-ի հարձակումներում ամբողջությամբ գրավեցին Լեռնային Ղարաբաղը։ Այս հարձակման հետևանքով Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր լքեցին իրենց տունը և գաղթեցին դեպի Հայաստան։ 

 

 

 

Պիտակ