Սամվել Շահրամանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. «Հրապարակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i209168-Սամվել_Շահրամանյանը_հանդիպել_է_Ռոբերտ_Քոչարյանին_և_Լևոն_Տեր_Պետրոսյանին._Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2023 15:03 Asia/Tehran
  • Սամվել Շահրամանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հանդիպումները, բնականաբար, առանձին-առանձին են եղել եւ, ինչպես փոխանցում են, արարողակարգային բնույթի։ Քննարկել են հիմնականում Արցախում մինչեւ սեպտեմբերի 19-ը տիրած վիճակը, մեկօրյա պատերազմը, արցախցիների տարհանման հարցերը, ապագային գրեթե անդրադարձ չի եղել։

Ավելի վաղ գրել էինք, որ Շահրամանյանը Հայաստան գալուց հետո հանդիպել էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումների մասին որեւէ հաղորդագրություն չի տարածվել՝ թերեւս խուսափելով քաղաքական շահարկումներից, մինչդեռ անհայտ ՀԿ-ի ներկայացուցիչների եւ Շահրամանյանի հանդիպման մասին Արցախի տեղեկատվական շտաբը հարկ է համարում տեղեկացնել»։