Առաջիկայում հայ զբոսաշրջիկները կկարողանան Իրան մեկնել իերնց անձնական մեքենաներով
https://parstoday.ir/hy/news/armenia-i209178-Առաջիկայում_հայ_զբոսաշրջիկները_կկարողանան_Իրան_մեկնել_իերնց_անձնական_մեքենաներով
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության փոխտնօրեն Ալի Ասղար Շալբաֆանը հայտարարել է, որ 13-րդ կառավարության քաղաքականության օրակարգում օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը երկիր դյուրացնելու հարցն է, հավելելով. «Մինչ այժմ Իրաքի ու Թուրքիայի զբոսաշրջիկների համար հնարավոր է եղել անձնական մեքենաներով մուտք գործել Իրան, առաջիկա ամիսներին նման հնարավորություն կունենան նաև հայ զբոսաշրջիկները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 07:00 Asia/Tehran
  • Առաջիկայում հայ զբոսաշրջիկները կկարողանան Իրան  մեկնել իերնց անձնական մեքենաներով

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության փոխտնօրեն Ալի Ասղար Շալբաֆանը հայտարարել է, որ 13-րդ կառավարության քաղաքականության օրակարգում օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը երկիր դյուրացնելու հարցն է, հավելելով. «Մինչ այժմ Իրաքի ու Թուրքիայի զբոսաշրջիկների համար հնարավոր է եղել անձնական մեքենաներով մուտք գործել Իրան, առաջիկա ամիսներին նման հնարավորություն կունենան նաև հայ զբոսաշրջիկները»:

Շիրազ քաղաքում հյուրանոցի բացման միջոցառման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում, Շալբաֆանը նշել է, որ վերջին 7 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 40 տոկոս աճ, հավելելով, որ այս պահին շինարարության ընթացքում են ավելի քան 2500 զբոսաշրջային և հյուրանոցային համալիրներ:  
Նշելով, որ 13-րդ կառավարությունը վերջին երկու տարում զբոսաշրջության ոլորտում ներգրավել է 291 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ, Շալբաֆյանը հավելել է. «Այս նախագծերից մի քանիսն իրականացվել են արտասահմանում գտնվող իրանցիների կողմից, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարել զբոսաշրջության ոլորտում»: