Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության բանակցություններից
https://parstoday.ir/hy/news/armenia-i209328-Բաքուն_հրաժարվել_է_Վաշինգտոնում_Հայաստանի_հետ_խաղաղության_բանակցություններից
Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Որպես հրաժարման պատճառ Բաքվի կողմից նշվում է «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2023 15:07 Asia/Tehran
  • Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության բանակցություններից

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Որպես հրաժարման պատճառ Բաքվի կողմից նշվում է «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը»։

Այս որոշումը կայացել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի՝ երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում լսումների ժամանակ արած հայտարարություններից հետո։

Հիշեցնենք, որ նախօրեին Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր․- Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո (Արցախի վրա ադրբեջանական հարձակումը-խմբ), մինչև առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։

«ԱՄՆ-ի՝ նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդի դերի կորստին: Կարևոր է նշել, որ նման պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով առաջարկված հանդիպման անցկացումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաքվի այս արձագանքն այն պայմաններում է, որ հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի  հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երեւանի քաղաքական վճռականությունն անսասան է։