ՀՅԴ ԳՄ անդամները Կապանում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i209362-ՀՅԴ_ԳՄ_անդամները_Կապանում_հանդիպել_են_Իրանի_գլխավոր_հյուպատոսի_հետ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցելության շրջանակներում Կապանում կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2023 09:43 Asia/Tehran
  • ՀՅԴ ԳՄ անդամները Կապանում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցելության շրջանակներում Կապանում կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Հանդիպմանը մասնակցել են  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՅԴ Սյունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանյանը:

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը ներկայացրել է հյուպատոսարանի կողմից իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր:

ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը: