Նոյեմբեր 18, 2023 18:32 Asia/Tehran
  • Ադրբեջանը Եվրամիությանը զգուշացրել է՝ խուսափել այս երկրի ներքին գործերին միջամտելուց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր շաբաթ պաշտոնապես մեղադրել է Եվրամիությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանի հասարակությանը վերաինտեգրման գործընթացին միջամտելու մեջ՝ պահանջելով Եվրամիությունից զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ մենք ԵՄ տվյալ պաշտոնյայի հայտարարությունները՝ Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու նպատակով միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին դիտարկում ենք որպես միջամտություն վերաինտեգրման գործընթացին։

  Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) խոսնակ Փիթեր Ստանոն երեկ՝ ուրբաթ ասել էր, որ Եվրամիությունը ցանկանում է, որ Ադրբեջանը երաշխավորի հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։

Ավելի վաղ, Հաագայի Արդարադատության միջազգային դատարան  Հայաստանի կողմից բողոք ներկայացվելուց հետո, այս դատական ​​մարմինը վճիռ է կայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ հայտարարելով, որ Բաքուն պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղում ապրող բոլոր հայերի ներկայության շարունակությունն ու անվտանգ վերադարձը, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի և 20-ի հարձակումներից հետո լքել են այդ տարածքը։

 

Պիտակ