Գյումրու չոր նավահանգստի նախագիծը վերլուծության վերջին փուլում է. Քերոբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i209668-Գյումրու_չոր_նավահանգստի_նախագիծը_վերլուծության_վերջին_փուլում_է._Քերոբյան
Գյումրու չոր նավահանգստի նախագիծը խոր տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 16:15 Asia/Tehran
  • Գյումրու չոր նավահանգստի նախագիծը վերլուծության վերջին փուլում է. Քերոբյան

Գյումրու չոր նավահանգստի նախագիծը խոր տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա ընդգծեց, որ հոլանդական ընկերությունը, որը հրավիրվել է նախագիծըկազմելու համար, արդեն ավարտում է աշխատանքը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով` նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախագիծը կարող է ներդրողների մոտ էական հետաքրքրություն առաջացնել, հատկապես, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հենց այդ խաչմերուկում` հարավից հյուսիս երթուղու վրա է գտնվում Գյումրին և չոր նավահանգստի հատվածը։

«Այստեղ ոչ միայն լոգիստիկ հանգույց է լինելու օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհներով, այլև ինդուստրիալ պարկ է, որտեղ գտնվելու են առաջնակարգ գործարաններ»,– ասաց Քերոբյանը։

Նա ընդգծեց, որ հայ–թուրքական սահմանին գտնվող «Ախուրյան» կայարանը ևս ծրագրում է։

Հիշեցնենք, որ նախնական գնահատումների համաձայն` նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կտևի մինչև 12 ամիս։ Ամենայն հավանականությամբ, նախագիծն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով։ Մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարի, և կա նաև հավանականություն, որ 2024 թվականին կկարողանան սկսել նաև շինարարական աշխատանքները։