Եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանի տարածքը, կանեինք. դա Ադրբեջանի համար մեծ խնդիր չէ. Ալիև
(last modified Wed, 06 Dec 2023 14:50:03 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 18:20 Asia/Tehran
  • Եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանի տարածքը, կանեինք. դա Ադրբեջանի համար մեծ խնդիր չէ. Ալիև

Եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանի տարածքը, կանեինք, դա Ադրբեջանի համար մեծ խնդիր չէ:

Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքն օկուպացնելը չէ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ երբեմն Ադրբեջանին «անհիմն» մեղադրում են դրա համար:

«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ՝ դա Ադրբեջանի համար որևէ տեսանկյունից մեծ խնդիր չէ։ Նրանք մեկ օրվա ընթացքում զենքերը վայր դրեցին  Լեռնային Ղարաբաղում, իսկ  Ստեփանակերտում բարձրացվեց մեր դրոշը։ Մենք չենք ուզում դա անել: Այն, որ մենք դա չենք անում, ցույց է տալիս, որ ես ճիշտ եմ այս հարցում», - ասել է նա։