Փաշինյանն ու Օվերչուկը անդրադարձել են տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i210822-Փաշինյանն_ու_Օվերչուկը_անդրադարձել_են_տրանսպորտային_և_տնտեսական_հաղորդուղիների_ապաշրջափակման_հնարավորություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2023 08:14 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Օվերչուկը անդրադարձել են տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: