2024թ․ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև
(last modified Wed, 20 Dec 2023 13:34:42 GMT )
Դեկտեմբեր 20, 2023 17:04 Asia/Tehran
  • 2024թ․ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև

 Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը 2024թ. ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։


2023 թվականի նոյեմբերի 6-10 ընկած ժամանակաահատվածում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ռազմական ուժերը հնգօրյա զորավարժություններ են անցկացրել Հունաստանի Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։

Այս զորավարժությունները հայտարարվել էին երեք երկրների 2023 թվականի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում։

Ղարաբաղյան վերջին պատերազմում ձախողումից հետո Երևանն իր օրակարգում է դրել իր մարտունակության բարձրացումը։

Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ ռազմական խորհրդակցություններ Հայաստան-Հունաստան և Հայաստան-Կիպրոս, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ բանակցություններ։

Այս բանակցություններում այդ երկրները ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային կապերի բաժնի պետ, բրիգադային գեներալ Վասիլեոս Յամիսին և Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսը։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացը։