Հայաստանի Ատոմակայանում 2024-2025 թթ. կիրականացվի 2 կարևոր նախագիծ
https://parstoday.ir/hy/news/armenia-i211558-Հայաստանի_Ատոմակայանում_2024_2025_թթ._կիրականացվի_2_կարևոր_նախագիծ
Հայկական ԱԷԿ-ում 2024-2025 թթ. ավարտին կհասցվի երկու կարևոր նախագծի իրականացում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2023 14:53 Asia/Tehran
  • Հայաստանի Ատոմակայանում 2024-2025 թթ. կիրականացվի 2 կարևոր նախագիծ

Հայկական ԱԷԿ-ում 2024-2025 թթ. ավարտին կհասցվի երկու կարևոր նախագծի իրականացում։

Այս մասին լրագրողների հետ տերեվերջյան հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Առաջին նախագիծը նոր բաշխիչ ցանցի կառուցումն է, որտեղի կայանից էլեկտրաէներգիան մատակարարվում է բարձրավոլտ ցանցին։ Հին ցանցը կառուցվել է դեռ 1974 թ., որի մաշվածության պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումը պարբերաբար խափանվում էր, և պատկան մարմինները ստիպված էին լինում ավելի հաճախ վերանորոգել այն։

«Նոր սարքի կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, ավարտը նախատեսված է 2025 թ.։ Ավելացնեմ, որ անկախության տարիների ընթացքում առաջին անգամ մենք զրոյից նման նոր կառույց ենք կառուցում»,- նշեց Վարդանյանը։