Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը
https://parstoday.ir/hy/news/armenia-i21229-Հայաստան_է_այցելել_ՆԱՏՕ_ի_շարժական_ուսումնական_խումբը
Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2016 09:14 Asia/Tehran
  • Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է Ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում` ներգրավվումը խաղաղապահ ստորաբաժանումներում:

Այցելության շրջանակում Ռազմական ոստիկանության անձնակազմի հետ կազմակերպվել և անցկացվել են դասընթացներ, ներկայացվել են դասախոսություններ ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության համակարգի կառուցվածքի, գործառույթների իրավական շրջանակների, օրենքի գերակայության ապահովման, հետաքննության անցկացման, ինչպես նաև ռազմագերիների ու ներկալված անձանց նկատմամբ վարվելակերպի կանոնների վերաբերյալ: