Արարատ Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում ՀՀ Անկախության հռչակագրի մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i212864-Արարատ_Միրզոյանը_հաստատում_է_Ադրբեջանը_խնդիր_է_տեսնում_ՀՀ_Անկախության_հռչակագրի_մեջ
ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2024 09:37 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում ՀՀ Անկախության հռչակագրի մեջ

ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։

«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո։ Իրենք համարել են, որ դա խնդիր է  և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», հայտարարել է նախարարը։

Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, «որը երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»:

news.am