Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերը․ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i212956-Ադրբեջանը_զրոյացնում_է_վստահության_ամրապնդմանն_ուղղված_ՀՀ_ջանքերը_ԱԳՆ
Առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացվել են Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանցից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2024 06:27 Asia/Tehran
  • Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերը․ ԱԳՆ

Առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացվել են Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանցից:

Այդ մասին X-ում գրել է ՀՀ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Բաքվից հնչեցրած հայտարարություններին։

«Ավելի ուշ, մարդասիրական նպատակներից ելնելով, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելով, նոր քարտեզներ էր պատրաստել դրանք Ադրբեջանին հանձնելու համար:

 

Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, և սա զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը, շարունակում է շահարկել թեման»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

https://www.tert.am/am/news/2024/01/26/armenia-azerbaijan/4068940