Արեւմուտքը մի նպատակ ունի՝ այլ ժողովուրդների ձեռքերով պատերազմել Ռուսաստանի դեմ. ակցիա Երեւանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i213222-Արեւմուտքը_մի_նպատակ_ունի_այլ_ժողովուրդների_ձեռքերով_պատերազմել_Ռուսաստանի_դեմ._ակցիա_Երեւանում
Սամվել Շիրինյանն անարգել է այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են Լենինգրադը պաշտպանելիս: Այսօր՝ հունվարի 31-ին Լենինգրադի բլոկադայի որբերին որդեգրած հայ մայրերին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ասաց ցույցի մասնակիցներից «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 31, 2024 16:01 Asia/Tehran

Սամվել Շիրինյանն անարգել է այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են Լենինգրադը պաշտպանելիս: Այսօր՝ հունվարի 31-ին Լենինգրադի բլոկադայի որբերին որդեգրած հայ մայրերին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ասաց ցույցի մասնակիցներից «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը:

Ցուցարարները ծաղիկներ դրեցին Լենինգրադի բլոկադայի որբերին որդեգրած հայ մայրերին նվիրված հուշարձանին, կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Հայկ Այվազյանը Սամվել Շիրինյանի կատարած քայլը համարում է խուլիգանություն՝  հրահրված Հայաստանի իշխանությունների կողմից. «Այսօր Արեւմուտքը մի նպատակ ունի՝ այլ ժողովուրդների ձեռքերով պատերազմել Ռուսաստանի դեմ: Արեւմուտքը չի ուզում, որ իր զինվորը զոհվի այդ պատերազմում, ուզում է զոհվեն այլ ժողովուրդների ներկայացուցիչներ ՌԴ-ի դեմ պատերազմում: Այդպես Արեւմուտքն արեց Ուկրաինայում, նույն բանը պատրաստում է այլ պետություններում: Սա առաջին դրսեւորումներն են, այսինքն ջնջել Ռուսաստանի հետ ունեցած պատմությունը, հետո հիմնավորել, որ մեր բոլոր պարտությունների պատճառը Ռուսաստանն է, եւ դրանով թշնամացնել Ռուսաստանի հետ:

Այդ անձի քայլերին նպաստել է Հայաստանում տիրող հակառուսականության մթնոլորտը, բոլոր կորուստներում Ռուսաստանին  մեղադրելու միտումը, որը իշխանությունների կողմից է հրահրվում: Այդ ամենը նպատակաուղղված ֆինանսավորվում է կոնկրետ արեւմտյան կենտրոններից՝ արեւմտյան դեսպանատների միջոցով»,-ասաց Այվազյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրանյանը, Ռուսաստանի Դաշնության հասցեին վիրավորական մեկնաբանություններ հնչեցնելով,  պատռել և տրորել է Ռուսաստանի դրոշը խորհրդանշող ժապավենները, ծաղկեպսակները շպրտել, և այդ ամենի տեսագրությունը տեղադրել սոցիալական ցանցում։

Նա դժգոհություն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերի առնչությամբ։ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել է հղում տրամադրել որևէ միջազգային կազմակերպության, որը վկայում է այն մասին, որ նման էթնիկ զտումներ եղել են։

Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը պահանջել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պատժել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանը պղծած քաղաքացուն:

news.am