ՀՀ–ն ամեն տարի Արաքս գետից ջուր կվերցնի 5 ամիս շարունակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i213248-ՀՀ_ն_ամեն_տարի_Արաքս_գետից_ջուր_կվերցնի_5_ամիս_շարունակ
Արաքս գետից ջուր կվերցվի ամեն տարի նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2024 08:56 Asia/Tehran
  • ՀՀ–ն ամեն տարի Արաքս գետից ջուր կվերցնի 5 ամիս շարունակ

Արաքս գետից ջուր կվերցվի ամեն տարի նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։

Արաքս գետից ջուրը կտեղափոխվի դեպի Մեծամորի գետավազան, որպեսզի մեղմվեն Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները։

«Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված` դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում, և առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, որը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Համաձայն 1927 թ. Սովետա-թուրքական կոնվենցիայի, որը մինչ օրս գործում է, Հայաստանին և Թուրքիային վերապահված է Արաքս սահմանային ջրահոսքը օգտագործել հավասարաչափ՝ որից ՀՀ մասնաբաժինը կազմում է տարեկան 721.7 մլն մ/խ։ Մինչդեռ վերջին տարիներին ՀՀ–ն իր մասնաբաժինը շատ քիչ է օգտագործել` 2022 թ.–ին` ընդամենը 55 %-ը։