Երևանի Նոր Արեշի փողոցի փլատակներից հանել են երկու դի
https://parstoday.ir/hy/news/armenia-i213438-Երևանի_Նոր_Արեշի_փողոցի_փլատակներից_հանել_են_երկու_դի
Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած փլուզման վայրից փրկարարները փլատակներից երկու մարդու դի են հանել՝ մեկ տղամարդ եւ մեկ կին: Այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 05, 2024 12:32 Asia/Tehran

Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած փլուզման վայրից փրկարարները փլատակներից երկու մարդու դի են հանել՝ մեկ տղամարդ եւ մեկ կին: Այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայրում  են   ՀՀ  ՆԳՆ  փրկարար ծառայության   (ՓԾ)  տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Դեպքի վյրում հավաքվածները  պատմել են, որ փլատակների տակ են ամուսիններ, որոնք այդտեղ վարձով էին ապրում: